Լրահոս

10.01.2017 15:24


Պայթյուն Նոր Երզնկա գյուղում

Պայթյուն Նոր Երզնկա գյուղում

Հունվարի 10-ին՝ ժամը 12.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան:

Ն. Մ.-ն այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը և պատուհանները:

Այս խորագրի վերջին նյութերը