Լրահոս

10.01.2017 16:20


Վարդան Պետրոսյանը սահմանին չի եղել. պարզաբանում է հաղորդաշարի ռեժիսորը (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանը սահմանին չի եղել. պարզաբանում է հաղորդաշարի ռեժիսորը (տեսանյութ)

Ընդամենը օրեր առաջ լույս էր տեսել «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և ևս մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը, որտեղից էլ դերասան Վարդան Պետրոսյանը հայհոյանքներ էր տվել թշնամական կողմին:

Դերասանի այդ քայլը շատ քննադատությունների առիթ էր հանդիսացել, սակայն, ինչպես պարզվում է, տեսանյութը բեմադրված է եղել:

Ստորև ներկայացնում ենք «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը` մասնակիորեն.

«Հարգելի՛ հայերնակիցներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

«Մարտիկ» հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով, իբր, վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին:

Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»:
Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ՝ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է:
Անկեղծ շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին:

Շնորհակալ ենք նաև Վարուժան Օլքինյանին, ով նկարահանումից առաջ մեզ զգուշացրեց «Տղե՛րք, ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին, «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք. «Հիմա 90-ականները չեն»:

Շնորհակալ ենք Ռուբեն Հախվերդյանին, Եղիշե Պետրոսյանին, Գևորգ Մովսիսյանին, Ռուբեն Եղոյանին և Արեգ Նազարյանին, բանակ զորակոչվելուն՝ միշտ պատրաստ լինելու համար: Պատահական չէր հյուրերի ընտրությունը, քանի որ բանակը բոլորինն է, և վտանգի ժամանակ բոլորս համախմբվում ենք նրա շուրջ՝ անկախ հայացքներց, դավանանքից, հասարական և սոցիալական դիրքից և այս հաղորդումը դրա վառ ապացույցն է:
Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է «Non-Stop», առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը մեզ և Վարդանի համար պարզապես վիրավորական կլիներ:

Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց, ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր, քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդում կստանանք, և ինչ գնահատականներ կհնչեն:

Շնորհակալություն բոլորին ևս մեկ անգամ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը