Լրահոս

10.01.2017 17:13


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 9-ին՝ ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 8.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 101 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 31-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել և տեղափոխում են հիվանդանոց:
Ժամը 22.00-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել հիշյալ քաղաքացուհին և հայտնել, թե ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ սայթաքել և ընկել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 20.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Հունվարի 10-ին՝ ժամը 00.10-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» և «Մերսեդես-Բենց C 240» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց C 240»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-316» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը, նրա 2 ուղևորները և «Սամանդ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը