Լրահոս

11.01.2017 08:43


Ռուսթավելի փողոցում տան պատ է փլուզվել (ֆոտոշարք)

Ռուսթավելի փողոցում տան պատ է փլուզվել (ֆոտոշարք)

Հունվարի 10-ին, ժամը 17.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է, առկա է մյուս պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Գ. Մ.-ին պատկանող տան (կառուցված 1933 թ., 30 քմ) դրսի պատը (18 քմ)՝ մոտ 9 քմ, ինչի հետևանքով մոտակա տներ տանող ճանապարհը դարձել է անանցանելի. առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը