Լրահոս

11.01.2017 08:49


«Սանիթեք»-ի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

«Սանիթեք»-ի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Հունվարի 10-ին, ժամը 03.01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք:

Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը