Լրահոս

11.01.2017 09:30


Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Սեդրակյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոման Դավթյանը։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների և քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը