Լրահոս

08.11.2010 15:47


Վրաստանում ձերբակալված՝ հարստացված ուրանի վաճառքով զբաղվող առևտրականները հայեր են

Հայաստանի երկու բնակիչ ստանձնել են Վրաստանում հարստացված ուրանի մաքսանենգության մեղքը։ Այս մասին գրում է «The Guardian»-ը։ Խոստովանությունը տեղի է ունեցել փակ դատական գործընթացի ընթացքում։

Կասկածյալների ձերբակալության մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել էր դեռևս 2010թ. ապրիլին, սակայն ձերբակալվածների մասին տեղեկություններ նոր են հայտնվել։ Պարզվել է, որ կասկածյալներն են 63-ամյա ձեռնարկատեր Սմբատ Տոնոյանը և 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանը։

2010թ. մարտին նրանք փորձել էին հարստացված ուրանը Երևանից գնացքով անցկացնել Թբիլիսի։ Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ ուրանը կարող էր օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ Սակայն մաքսանենգների մոտ հայտնաբերված ուրանն ընդամենը18 գրամ է, ինչը բավարար չէ, որ միջուկային մարտագլխիկ պատրաստվի։

Պարզվել է, որ գնորդը Վրաստանի ոստիկանության աշխատակից է։

Այս խորագրի վերջին նյութերը