Լրահոս

03.11.2010 11:33


«Սարդարապատ» շարժմանը չի տրամադրվել Թեքեյան Կենտրոնի դահլիճը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան Կենտրոնում «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով ցանկանում էր կազմակերպել սեմինար, որին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:

Իրականացնելով ճնշում Թեքեյան Կենտրոնի ադմինիստրացիայի վրա, երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել տրամադրելու Կենտրոնի փոքր դահլիճը նշված միջոցառումը անցկացնելու համար:

Հերթական անգամ իրենց ապօրինի գործողություններով իշխող ռեժիմը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրական կարգեր, և ուղղակի ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը