Լրահոս

11.01.2017 12:00


2 երեխաների 38-ամյա հորը հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված

2 երեխաների 38-ամյա հորը հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված

Այսօր՝ հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված տղամարդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-մյա Աբրահամ Աղայանն է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։

Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և աշխատում էր որպես անհատ տաքսիստ։

Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը