Մանվել Սարիբեկյանի հարցը պետք է միջազգային ատյաններում արծարծվի
Դատախազությունը ադրբեջանցիների կողմից գերեվարված Մանվել Սարիբեկյանի սպանության կապակցությամբ քրեական գործ է հարուցել։ Այս առիթով «Դե ֆակտո» ակումբում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, թե դատախազությունն արել է այն, ինչ պետք է աներ.
-Այլ հարց է, որ դրա իրագործման մեխանիզմները բավական մշուշոտ են։ Միակ ճանապարհը, կարծում եմ, միջազգային ատյաններում հարցն արծարծելն է։ Ես և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել ենք Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Անդրկովկասի ներկայացուցչի հետ, այդ բոլոր հարցերը ներկայացրել ենք և խնդրել ենք, որ մեզ պաշտոնապես ասեն, թե ինչ ընթացք է ունենալու այդ հանգամանքը, որովհետև ակնհայտ է, որ Մանվել Սարիբեկյանը սպանվել է,- նշել է նա։

7or.am