Լրահոս

11.01.2017 21:03


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 21.30-ին, 1976 թ. ծնված Մակիտոն Հ.-ն մարզային վարչությունում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի կարաբինի՝ 50, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 40, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 32 փամփուշտ և «Ջ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գագիկ Շ.-ն և կամավոր հանձնել օդամղիչ հրացան` փողը վերափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 46, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Արամ Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, խոշոր տրամաչափի 16 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Մարիետա Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի՝ 41, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՍՎԴ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 դատարկ փամփշտակալ և մեխանիկական եղանակով գործարանային համարը ջնջված «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 15.20-ին, 1975 թ. ծնված Սուքիաս Տ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ին, 1988 թ. ծնված Նվեր Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 22.00-ին, 1971 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի՝ 119, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 77 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը