2010թ. Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 3,7%–ով
2010թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի ֆիզիկական անձանց հաշվին բանկի միջոցով փոխանցվել է 1101,2 մլն դոլար գումար։
Ինչպես իր ամենամյա տեղեկատուում նշում է Կենտրոնական բանկը՝ տվյալները ցույց են տալիս, որ 2009թ. հետ համեմատած՝ այս տարի դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 3,7%-ով կամ 42,6 մլն դոլարով։
Ընդ որում, ամենաշատ փոխանցումները կատարվել են Ռուսաստանից՝ 752,5 մլն դոլար, հետո գալիս է ԱՄՆ-ը՝ 90,7 մլն դոլար և Արաբական Էմիրությունները՝ 19,8 մլն դոլար։
Թուրքիան փոխանցումների քանակով 9-րդ տեղում է ՝ 1,9 մլն դոլարի չափով։
Բացի դա, Հայաստանից արտասահման դրամական փոխանցումների ցուցանիշն աճել է 0,6%-ով և կազմում է 504,4 մլն դոլար՝ 2009թ. հունվար-սեպտեմբերի 501,2 մլն-ի փոխարեն։
Հունվար-սեպտեմբերին փոխանցումների մաքուր հոսքերը կրճատվել են 7,1%-ով և կազմել 596,8 մլն դոլար՝ 2009թ. 642,6 մլն-ի փոխարեն։