Լրահոս

11.01.2017 18:06


Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է սրտին ստացած դանակի հարվածից մահացած երիտասարդի դի

Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է սրտին ստացած դանակի հարվածից մահացած երիտասարդի դի

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։ Վիրավորի ինքնությունը ճշտվում է։

Քիչ առաջ դատաբժիշկը, զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ երիտասարդը մահացել է սրտին ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ուներ գերազանց առաջադիմություն։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը