Լրահոս

11.01.2017 21:43


Երևանում տարեց կինը պառկել է երկաթգծերի վրա. գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ

Երևանում տարեց կինը պառկել է երկաթգծերի վրա. գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ

Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչի հետ և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Բ.-ը (1956 թ. ծնված) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը