Լրահոս

11.01.2017 22:14


Կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն

Կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն

2017 թվականի հունվարի 11-ից՝ ժամը 08.00-10.00, պարբերաբար Երևան քաղաքի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից:
Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը