Լրահոս

12.01.2017 10:00


Վթարային ջրանջատում Էրեբունիում

Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր առավոտյան «Սարի Թաղի» ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 11.00-19.00–ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից- 28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը