Լրահոս

12.01.2017 11:16


Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։

2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։

Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։

Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։

Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից 15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։

Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։

Ամիսմարտականոչ մարտական
Հունվար10
Փետրվար13
Մարտ110
Ապրիլ9115
Մայիս57
Հունիս05
Հուլիս11
Օգոստոս12
Սեպտեմբեր14
Հոկտեմբեր25
Նոյեմբեր1*2
Դեկտեմբեր33
Ընդհանուր10857

* Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։

Համեմատելու համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։

20162015
Ամիսմարտականոչ մարտականմարտականոչ մարտական
Հունվար10102
Փետրվար1333
Մարտ11062
Ապրիլ911522
Մայիս5701
Հունիս0512
Հուլիս1104
Օգոստոս1222
Սեպտեմբեր1477
Հոկտեմբեր2502
Նոյեմբեր1225
Դեկտեմբեր3392
Ընդհանուր108574234

Որպես մարտական կորուստ հաշվել ենք մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել ենք սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից:

Մանրամասները՝ Razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը