Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանն ընդունված է համարել 2007թ. խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը, երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։ Ապա 2008թ. մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։
Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009-ը, այն ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։
«7օր բլոգը» իր՝ «Բլոգների տեսություն» նախագծի համատեքստում պատրաստ էլ 2009թ բլոգային տարվա ծավալուն ամփոփումը, որի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ մեր բլոգում՝ սեղմելով այստեղ։
2009 բլոգային տարվա ամփոփում