Լրահոս

08.11.2010 17:19


ԺՈՒԿ. «Հեռացե՛ք ու ազատե՛ք մեր ժողովրդին ձեր անբարո ներկայությունից»

Արդեն որերորդ անգամ' Հայաստանում իշխանությունը բռնազավթած քրեաօլիգարխիկ ռեժիմը, ցույց է տալիս իր հանցավոր դեմքը:

Ճղճիմ նկրտումներով' սարսափի ալիքի տակ, կալանավայրերում պատանդ պահվող մեր ընկերներին ճնշելու նպատակով և անմարդկային քայլերի միջոցով սրանք ցանկանում են ծնկի բերել գաղափարական պայքարի դուրս ելած, երկրում համակարգային փոփոխությունների մղումով ոտքի կանգնած, ժողովրդավարությունը վերականգնել ձգտող մեր հասարակության ոսկե ներկայացուցիչներին:

Վերջին դեպքերը, կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ, հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ ռեժիմը կառչել է վերջին փրփուռներից և ամեն ինչ անում է, որպեսզի ներման խնդրագիր կորզի մեր պայծառ երիտասարդից: Սակայն նրանց ջանքերն ի դերև են, զուր են և սնանկ:

ՈԳԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿՈՏՐԵԼ:

Հեռացե՛ք ու ազատե՛ք մեր ժողովրդին ձեր անբարո ներկայությունից:

Հավատացեք, սա կլինի ձեր մարդկային դիմագիծը փրկելու միակ ուղին, եթե իհարկե գեթ մի քիչ մնացել է ձեր մեջ դրանից...

 «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը պահանջում է.

  • ուշքի գալ իշխանություններին ու վերջ տալ մեր երկրի վարկն ու բարի համբավն արատավորելուն և Հանրապետության ճակատագրի հետ խաղալուն:
  • Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերջապես բացահայտել և պատժել 2008թ. մարտի 1-ին իրականացրած սպանդի իրական մեղավորներին:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության

քաղխորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը