Լրահոս

12.01.2017 21:04


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում

Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվեն:

Երևանի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.20C (1967 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.00C (2008 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.60

Այս խորագրի վերջին նյութերը