Լրահոս

12.01.2017 16:05


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 11-ին՝ ժամը 3.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1991 թ. ծնված Արտյոմ Մ.-ն՝ վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նա ժամը 5.30-ին Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի հետնամասից բերման է ենթարկվել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին՝ ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 11/8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին՝ ժամը 9.00-ին, Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ՎԱԶ-21102» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին՝ ժամը 09.10-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին՝ ժամը 11.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով ժամը 14.30-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին՝ ժամը 1.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի 1-ին փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել նույն փողոցի թիվ 6 տան դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին՝ ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ա.Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը