Լրահոս

12.01.2017 17:04


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 13.00-ին, 1967 թ. ծնված Բենիամին Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի՝ 19, 5.45 մմ տրամաչափի 94 ինքնաձիգի փամփուշտ և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ-8» համար նախատեսված 6 փամփուշտ:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 16.20-ին, 1978 թ. ծնված Ալեքսան Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 27 փամփուշտով:
***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 15.10-ին, 1981 թ. ծնված Արման Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» մոդելի 12 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող մեկփողանի հրացան:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 17.00-ին, 1972 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 13, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 6, գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը