Լրահոս

12.01.2017 17:49


Նոր Նորքում դիտահորը երեխա է ընկել

Նոր Նորքում դիտահորը երեխա է ընկել

Հունվարի 12-ին, ժամը 16.20-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը:

Փրկարարները 2012 թ. ծնված Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը