Լրահոս

12.01.2017 23:19


Ներքին Շենգավիթի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է

Ներքին Շենգավիթի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է

Հունվարի 12-ին, ժամը 18.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի տներից մեկի (չբնակեցված) արտաքին պատը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան (կառուցվել է 1950-ական թթ.) հյուրասենյակի արտաքին պատը՝ մոտ 10 քմ:

Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿՎ պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը