Լրահոս

13.01.2017 09:06


Հրազդանի կիրճի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Հրազդանի կիրճի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Հունվարի 13-ին, ժամը 01.53-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Քաղսի-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Infiniti QX4 մակնիշի 34 ՏՏ 655 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Վ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Հունվարի 13-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Mitsubishi Outlander մակնիշի 34 OF 802 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը