«WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է արտահանձնվել ԱՄՆ–ին, եթե ամերիկյան իշխանությունները ներում շնորհեն կազմակերպության տեղեկատու Բրեդլի Մեննինգին, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հրապարակվել է «WikiLeaks»–ի «Twitter»–ի էջում։
Նախօրեին ABC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահը կարող է մեղմացնել Մեննինգի պատիժը։ Վերջինը խնդրագիր է ուղարկել ԱՄՆ ներկա առաջնորդ Օբամային իր ազատազրկման ժամկետը կրճատելու վերաբերյալ։
ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ նախկին զինծառայողը «WikiLeaks»–ին ավելի քան 700 հազ ռազմական ու դիվանագիտական բնույթի փաստաթուղթ է փոխանցել, ինչպես նաև տեսանյութեր Իրաքում 2009-2010թթ. ԱՄՆ հատուկ գործողության մասին։
2012–ին Ջուլիան Ասանժն ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Շվեդիայում նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ, որոնք Ասանժը կտրականապես հերքում է։
Ասանժը պատրաստ է արտահանձնվել ԱՄՆ–ին մի պայմանով

7or.am