Լրահոս

08.11.2010 17:42


Աբդուլահ Գյուլ. «Գլխաշորերի խնդիրը լուծված է»

Աբդուլահ Գյուլ. «Գլխաշորերի խնդիրը լուծված է»

Լոնդոն մեկնելիս Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը լրագրողներին հայտարարել է, թե գլխաշորերի խնդիրն արդեն լուծված է։

Գյուլն ասել է, թե տեղի է ունեցել նույնը, ինչ մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում։

-«Դե ֆակտո» ամեն ինչ ավելի արագ է ստացվել, քան «դե յուրե»։ Բոլոր իրավաբանական կարգավորումները պետք է տեղի ունենան հանգիստ, որպեսզի խուսափենք խնդրի կրկնությունից,-հավելել  Թուրքիայի նախագահը։

Նկատենք, որ Թուրքիայի նախագահի կինը՝ Հայրուննիսա  Գյուլը, բոլոր հրապարկային հանդիպումներին մասնակցում է  գլխաշորով և հաճախ հայտնվում է այդ թեմայով աշխույժ քննարկումների կենտրոնում։

Այս հայտարարությունը կարծես ուղղակի հակասում է նրան, ինչն իրականում կատարվում է երկրում. պետական գործիչների կեսը դեռ ընդհանուր հայտարարի չի եկել, թե արդյոք կանանց կարելի՞ է գլխաշոր կրել հանրային վայրերում, թե՞ ոչ։

 

Այս խորագրի վերջին նյութերը