Լրահոս

13.01.2017 21:14


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում

Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, հատկապես գիշերը և առավոտյան, սպասվում է մառախուղ:

Քամին` հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում

Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի:

Երևանի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.00C (1967 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (2008 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C:

Այս խորագրի վերջին նյութերը