Լրահոս

13.01.2017 18:05


Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին՝ ժամը 9.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ հունվարի 12-ին՝ ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 1/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արամ Հ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը