Լրահոս

13.01.2017 22:30


Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին՝ ժամը 12.15-ին, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 11/Բ հասցեի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը