Լրահոս

13.01.2017 21:45


Փորձել է դրամապանակ գողանալ

Փորձել է դրամապանակ գողանալ

Հունվարի 12-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, որը նույն օրը՝ ժամը 19.15-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում՝ «Ռոսիա» տոնավաճառի մոտ, ուղևոր, 1999 թ. ծնված Սեդա Ե.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը