Լրահոս

13.01.2017 14:46


Նոր Նորքում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Նոր Նորքում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 12-ին՝ ժամը 12.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը խոստովանել է, որ 2016 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, Նոր Նորքի վարչական տարածքում՝ թիվ 0 երթուղու ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1969 թ. ծնված Անահիտ Բ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը