Լրահոս

13.01.2017 22:10


Գողություն ավտոբուսի սրահում

Գողություն ավտոբուսի սրահում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 12-ին՝ ժամը 17.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ին, թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում Արտուշ Մ.-ն 1963 թ. ծնված Սոնա Թ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար և զեղչի քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը