Լրահոս

13.01.2017 14:44


«Ռիցար» հյուրանոցի մոտ բախվել է 2 մեքենա

«Ռիցար» հյուրանոցի մոտ բախվել է 2 մեքենա

Հունվարի 13-ին, ժամը 12.58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանով:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 53 NT 555 պ/հ (վարորդ Ա. Գ.) և «Տոյոտա» մակնիշի 33 TL 427 պ/հ (վարորդ Ա. Հ) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը