Լրահոս

13.01.2017 15:11


Երևանում՝ Դավթաշենի բնակարաններից մեկում, հայտնաբերվել է դի

Երևանում՝ Դավթաշենի բնակարաններից մեկում, հայտնաբերվել է դի

Հունվարի 13-ին, ժամը 12.14-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, հայտնաբերվել է Վ. Ղ.-ի (ծնված 1929 թ.) դին և մահճակալին՝ Ք. Ղ.-ը (ծնված 1932 թ.), ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի առաջացել):

Այս խորագրի վերջին նյութերը