Լրահոս

13.01.2017 15:29


Հրազդանի մոտ բախվել են «Opel»–ը, «BMW X5»–ը և «Mercedes-Benz»–ը. կա տուժած

Հրազդանի մոտ բախվել են «Opel»–ը, «BMW X5»–ը և «Mercedes-Benz»–ը. կա տուժած

Հունվարի 13-ին, ժամը 11.42-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ում բախվել են «Opel Corsa» մակնիշի 35 FG 007 պ/հ (վարորդ Հ. Ա.), «BMW X5» մակնիշի 17 TO 117 պ/հ (վարորդ Ժ. Ս.) և «Mercedes-Benz E350» մակնիշի 34 OV 865 (վարորդ Է. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Լ. Գ.-ը (ծնված 1980 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ.Գ.-ը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը