Լրահոս

08.11.2010 18:04


ՀԱԿ հայտարարություն

Ինչպես հայտարարվել էր, նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ Ազգային Կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից:

Նույն օրը, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:

Հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հանրահավաքում ելույթ կունենան.

1.      Վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը

2.      ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը' տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին

3.      Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը' ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին

4.      «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

5.      ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը

6.      ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայ Ազգային Կոնգրեսը խնդրում է քաղաքացիներին' ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որևէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին' 52.09.74 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը