Լրահոս

13.01.2017 22:49


Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտ սպառնացել է վնասել իրեն

Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտ սպառնացել է վնասել իրեն

Հունվարի 13-ին, ժամը 15.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին ( մշտական բնակության վայր չունի) գտնվում է հուսահատ վիճակում և սպառնում է վնասել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը