Լրահոս

14.01.2017 09:55


Որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -100մ:

Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը