Լրահոս

14.01.2017 15:50


Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Խարբերդի ամառանոցներ փողոցում

Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Խարբերդի ամառանոցներ փողոցում

Հունվարի 13-ին, ժամը 23.43-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Խարբերդի ամառանոցներ 6-րդ փողոցի վերջնամասում և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ford Transit» մակնիշի 577 OO 63 պ/հ ավտոմեքենան (թիվ 41 բրիգադ) դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 13-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում՝ «Տառերի պուրակ» կոչվող հատվածում, ավտոմեքենան է արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Mitsubishi pajero io» մակնիշի 29 UU 437 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) (4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը