Լրահոս

14.01.2017 17:32


«Մափլար» հանդամաս տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

«Մափլար» հանդամաս տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Հունվարի 13-ին, ժամը 23.57-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից դեպի «Մափլար» հանդամաս տանող ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի 59 ՏՏ 947 պ/հ մեքենան և դուրս բերել ձորից:

Այս խորագրի վերջին նյութերը