Հանցագործության բացահայտման ընթացքում համագործակցել են Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունները
Էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:
Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում, ս.թ. ապրիլին, ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը: Ներկայումս վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 2-րդ մասով' ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով:
Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների միջև իրականացվել է սերտ համագործակցություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն