Լրահոս

14.01.2017 17:55


Թիվ 42 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել է դրամապանակը

Թիվ 42 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել է դրամապանակը

Հունվարի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյանի պուրակի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Պատճառը՝ գողություն կատարելու կասկածանքն էր: Ոստիկանություն հրավիրվեց նաև 22-ամյա Անի Ա.-ն:
Պարզվել է, որ Արմեն Հ.-ն թիվ 42 երթուղու ավտոբուսում Անի Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը՝ գումարով և տարբեր տեսակի քարտերով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


Այս խորագրի վերջին նյութերը