Լրահոս

09.11.2010 09:24


Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Վեհափառ Տեր, խոր վշտով մամուլից տեղեկացանք,որ ԱՄՆ Արեւելյան ափի Հեվենվիլ քաղաքի այերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին,որի գնորդը պատրաստվում է եկեղեցու տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել:

Հատկանշական է, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին:Հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը, հատկապես, որ նրա տեղում սննդի օբյեկտ է կառուցվելու:

Հեվենվիլ քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերի խոսքով, հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցին քանդելը կփոխի քաղաքի դեմքը:

Ինչպես նշում է Associated Press-ը, եկեղեցու սպասավորներն ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1,5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն' ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը:

Այսօր,ցավոք,Աստծո գրեթե երկդարյա տաճարը, ազգապահպան այդ կառույցը գտնվում է ոչնչացման լրջագույն սպառնալիքի տակ:Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանդիսանալով Հայ ժողովրդի հավաքական ուժի խորհրդանիշը,մշտապես լծված լինելով աշխարհասփյուռ հայության պահպանման,զորացման,չուծացման ազգանվեր գործին, չի կարող ձեռք չմեկնել իր հետևորդներին' վերականգնելու, պահելու, պահպանելու համար հեռավոր Հեվենվիլում ազգապահպան կարևոր նշանակություն ունեցող հայկական քրիստոնեական ևս մեկ բացառիկ արժեք:

Ականջալուր եղեք,օգնեք մեր ազգակիցներին:

ՀԵՄ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը