Լրահոս

14.01.2017 13:54


Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերել են 59-ամյա կնոջ դի

Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերել են 59-ամյա կնոջ դի

Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 69/2 հասցեում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Լոռու մարզի բնակչուհի, 59-ամյա Կարինե Հակոբյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծված հետքեր։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը