Լրահոս

15.01.2017 12:46


Պետեկամուտների կոմիտեի տեսուչ է ձերբակալվել

Պետեկամուտների կոմիտեի տեսուչ է ձերբակալվել

Հունվարի 14-ին` ժամը 00.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Հ.Մ-ն, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել:

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Քննությամբ պարզվել է, որ 13.01.2017-ին` ժամը 23-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի մոտ գտնվող Լոռանժ սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք խուլիգանական դրդումներով Հ.Մ-ի առողջությանը պատճառել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է նաեւ մարմնական վնասվածք պատճառած անձանցից մեկի ինքնությունը` Է.Խ-ն, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ անվտանգության վարչության ավագ մաքսային տեսուչ է:

Վերոնշյալ արարքը կատարելու կասկածանքով Է.Խ-ն ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը