Լրահոս

15.01.2017 12:56


Երևանում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի

Երևանում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի

Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա: Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝ Ջերմուկ քաղաքում հաշվառված, ժամանակավորապես Երևան քաղաքի Նազարբեկյան 22 շենքում բնակվող, 23-ամյա Գարիկ Ստեփանյանը և հարազատ եղբայրներ, Աշտարակ քաղաքի Նարեկ 3 թաղամասի բնակիչներ, 21-ամյա Արտյոմ Սարկիսովն ու 25-ամյա Արթուր Սարկիսովը: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է ավտոտնակում՝ պատկանում է Գ. Ստեփանյանին, ով աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունում՝ որպես փրկարար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը