Լրահոս

15.01.2017 13:03


Ողբերգական ավտովթար Կոտայքում. նախկին բռնցքամարտիկ, 3 երեխաների 46-ամյա հայրը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Ողբերգական ավտովթար Կոտայքում. նախկին բռնցքամարտիկ, 3 երեխաների 46-ամյա հայրը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 46-ամյա Արշակ Մելքոնյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, իր վարած Volkswagen Jetta մակնիշի 71 ՍN 711 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը տեղում մահացել է:

Մահացածը 3 երեխաների հայր էր, նախկինում եղել է բռնցքամարտիկ, սակայն երկար ժամանակ է՝ զբաղվում էր բիզնեսով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը