Լրահոս

09.11.2010 10:08


Մարդկային գանգ որոնելու նպատակով

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Տավուշի  բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ս/թ հոկտեմբերի վերջերին 1963 թ. ծնված Սեյրան Ք.-ն, մարդկային գանգ որոնելու նպատակով, Չինչին գյուղի «Կաղնի Խաչ» կոչվող հանդամասի  պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող սրբավայրում շրջել է խաչքարը' վնասելով այն: ՀՀ պատմամշակույթային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալից ընդունվել է հաղորդում: Նյութական վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը