Լրահոս

16.01.2017 09:12


Զոդի կամրջի մոտ «ՎԱԶ-2106»-ը մոտ 10մ սահել է դեպի դաշտը

Զոդի կամրջի մոտ «ՎԱԶ-2106»-ը մոտ 10մ սահել է դեպի դաշտը

Հունվարի 16-ին, ժամը 01.08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 30 OL 509 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ., 1982 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի մոտակա դաշտը:

Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին և տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը